Միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) որակի ապահովման պատասխանատու
Yerevan Haybusak University
Industry:
Administrative, Clerical, Education, Training, Instruction
Deadline:
5/23/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է նվիրված և պարտաճանաչ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) որակի ապահովման պատասխանատու` զարգացման և որակի ապահովման թիմում ներգրավելու: Հաջողակ թեկնածուն կնպաստի ուսման ծրագրերի և կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության և ակադեմիական գերազանցության չափորոշիչների ապահովմանը:
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ՄԿՈՒ որակի ապահովման քաղաքականություններ և ընթացակարգեր
- Պարբերաբար կատարել ուսման ծրագրերի և կրթական ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրություն և գնահատում, բացահայտել բարելավման ենթակա ոլորտները և առաջարկել համապատասխան գործողություններ
- Համագործակցել ուսանողների և դասավանդող ու վարչական կազմի հետ՝ լուծելու որակի հետ կապված խնդիրները և ապահովելու համապատասխանությունը համալսարանի քաղաքականությանն ու չափորոշիչներին և աջակցել շարունակական բարելավման նախաձեռնություններին:
- Վերահսկել և գնահատել որակի բարելավման նախաձեռնությունների արդյունավետությունը
- Իրականացնել հետազոտություններ և վերապատրաստվել բարձրագույն կրթության որակի ապահովման լավագույն փորձի և միտումների վերաբերյալ:
- Ապահովել որակի ապահովման վերաբերյալ ուսուցում և աջակցություն ուսանողներին և դասավանդող ու վարչական կազմին
- Պատրաստել մանրամասն հաշվետվություններ որակի ապահովման գործունեության վերաբերյալ և արդյունքները ներկայացնել համալսարանական համայնքին:
Պահանջներ
- Բակալավրի աստիճան սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտում (օրինակ՝ մանկավարժություն, բիզնեսի կառավարում)
- Անգլերենի գերազանց իմացություն
- Ուսումնառության ձգտում և վերլուծական ու խնդիրներ լուծելու հմտություններ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
- Ծրագրի կառավարման և կազմակերպչական հմտություններ
- Հավատարմագրման գործընթացների, որակի ապահովման շրջանակների և ստանդարտների իմացություն (օրինակ՝ ESG, ISO 9001)
- Տվյալների վերլուծության ծրագրերի և Microsoft Office-ի իմացություն:
Հավելյալ նշումներ
Դիմե՛ք հիմա.
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, ուղեկցող մոտիվացիոն նամակ:Հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև հաստիքի համալրումը։