Get our free app. It won't take up space on your device
Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Deadline: 10/22/2022
City: Artashat
Employment type: Flexible
Work experience: Mid level
Job posting has expired

Ընդհանուր նկարագիր

Տուշպա Գինու Մառանը աշխատանքի է հրավիրում նպատակասլաց և ակտիվ անհատների մատուցողի հաստիքի համալրման նպատակով։ Մառանը և Համտեսի Սրահը գտնվում են Արարատի մարզի Տափերական գյուղում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հեռավորության վրա։ Մենք փնտրում ենք մեկին, ով, միանալով մեր թիմին, կօգնի համատեղ զարգացնել և բարելավել մեր ծառայությունների որակը։

Եթե ունես սովորելու և հմտություններ զարգանալու ցանկություն, ազատ հաղորդակցվելու կարողություն և մեծ եռանդ, մենք սպասում ենք քեզ։

Աշխատանքային պարտկանություններ

  • Սպասարկել հաճախորդներին՝ պատշաճ ներկայացնելով ճաշացանկում առկա ուտեստները
  • Ընդունել պատվերները
  • Իրականացնել մատուցում
  • Հետևել սրահի սանիտարահիգիենիկ չափանիշներին
  • Ըստ անհրաժեշտության՝ պատասխանել հաճախորդների հարցերին, աջակցելով ուտեստ ընտրելու հարցում

Աշխատանքային հմտություններ

  • Կիրթ խոսք և վարվելակերպ
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և ճշտապահություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
  • Սովորելու և զարգանալու մեծ ցանկություն
  • Աշխատանքային փորձը նմանատիպ ոլորտում ցանկալի է
  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է, իսկ անգլերենի իմացությունը՝ ցանկալի

Ինչ ենք մենք առաջարկում

  • Այլ երկրներից ժամանած մարդկանց մշակույթի հետ ծանոթանալու հնարավորություն
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Գիտելիքների ձեռք բերում գինեգործության ոլորտում
  • Սննդի տրամադրում աշխատանքային ժամերին
  • Ջերմ աշխատանքային մթնոլորտ
  • Եվ իհարկե, նվերներ գինու և ընկերների հետ մառանում շրջայցի տեսքով

Եթե հետաքրքրված եք և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք ինքնակենսագրականը էլ. փոստին:

Spread the word! Share this job on social media