Get our free app. It won't take up space on your device

Մարքեթինգի և օնլայն իրացման բաժնի մասնագետ

ԲԴ Ռիթեյլ Գրուպ

Industry: Sales, Business Development
Deadline: 5/1/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior

ԲԴ Ռիթեյլ Գրուպ ընկերությունը փնտրում է թեկնածու՝ Մարքեթինգի և օնլայն իրացման բաժնի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Էլեկտրոնային հարթակներում իրականացվող գործառնությունների ընդհանուր վերահսկողություն
  • Ընկերության տվյալների բազայում առկա ապրանքների մնացորդների վերլուծություն, ինչպես նաև էլեկտրոնային հարթակներում վաճառքի ենթակա ապրանքների անվանացանկի ընտրություն
  • Ապրանքների վերաբերյալ տվյալների հավաքագրում և ամփոփում, սահմանված ստանդարտներով տվյալների ամփոփագրի ձևավորում և ներմուծում էլեկտրոնային հարթակներ
  • Ընկերության Էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության կառավարում և վերահսկում
  • Էլեկտրոնային հարթակներից ընկերության հաշվապահական համակարգ ստացվող տեղեկատվության վերահսկում
  • Հաճախորդների հետ հարաբերությունների վերահսկում օնլայն հարթակներում՝ զանգերի կենտրոնից, սոցիալական կայքերից, էլեկտրոնային կայքից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության վերահսկողություն
  • Էլեկտրոնային հարթակներում կատարված գործառնությունների վերլուծություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գիտելիքների և փորձի առկայությամբ)
  • Oնլայն խանութների աշխատանքի սկբունքների վերաբերյալ բազային գիտելիքներ (կդիտարկվի որպես առավելություն 1С bitrix, bitrix 24 և 1С համակարգերի իմացությունը)
  • Հագուստի և հարակից ոլորտներում ապրանքների բնութագրիչների վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Օնլայն վաճառքի ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքների և սոցիալական կայքերի գործարար ֆունկցիոնալից օգտվելու վարժ մակարդակ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն

Հավելյալ նշումներ

Անձինք, ովքեր համապատասխանում են նկարագրությանն ու պահանջներին և ցանկանում են դիմել աշխատանքի համար, կարող են ուղարկել ինքնակենսագրական էլ. հասցեին հասցեին՝ Subject դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը (Մարքեթինգի և օնլայն իրացման բաժնի մասնագետ) :

Spread the word! Share this job on social media