Industry: Production, Operations
Deadline:
10/21/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական բաժինը փնտրում է իրավաբան։
Պարտականություններ
- կազմել/վերանայել/ստուգել պայմանագրեր,
- կատարել իրավական վերլուծություններ գործատուի տարատեսակ գործառույթների մասով և տրամադրել իրավախորհրդատվություն,
- իրականացնել ընկերության մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններ,
- մշակել, լրամշակել և վերանայել ներքին իրավական ակտեր,
- իրականացնել ընկերության ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում։
Պահանջներ
- բարձրագույն իրավաբանական կրթություն (ներառյալ մագիստրոսի աստիճան),
- առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Microsoft Office համակարգի գերազանց իմացություն,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ՝ նշված լեզուներով պայմանագրեր և այլ իրավական փաստաթղթեր կազմելու հմտություն,
- ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություններ,
- արագ որոշումներ կայացնելու, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00-ն։