Lawyer
ARMSWISSBANK CJSC
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
10/14/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Իրավաբանական բաժնին անհրաժեշտ է իրավաբան
Պարտականություններ
- ճիշտ և ժամանակին կատարել Բանկի ղեկավարների գրավոր ու բանավոր կարգադրությունները և հանձնարարությունները.
- ստուգել Բանկի հրամանների, որոշումների, կարգադրությունների կոլեգիալ մարմինների արձանագրությունների, ներքին իրավական ակտերի իրավական համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին ու ձևակերպումների իրավաբանական ճշտությունը.
- կազմել Բանկին ուղղված և Բաժնի կատարմանը հանձնված գրությունների, նամակների և դիմումների նախագծերը.
- խորհրդատվություն և պարզաբանումներ տալ Բանկի աշխատակիցներին` ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման վերաբերյալ.
- ստուգել Բանկին կամ Բանկի կողմից առաջարկվող գործարքների դրույթների իրավական ձևակերպումները (գործարքներ, պայմանագրեր և այլն).
- պատրաստել Բանկի կողմից կնքվող (կնքվելիք) պայմանագրերի և այլ գործարքների նախագծերը` համագործակցելով Բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
- ներկայացնել Բանկի շահերը դատական ատյաններում, պետական մարմիններում:
- իրականացնել իրավական ուսումնասիրություններ` արձանագրված խնդիրներին համարժեք և ամբողջական լուծում տալու համար.
- հետևել ՀՀ օրենսդրության փոփոխություններին, դատական նախադեպերին` դրանց մասին տեղյակ պահելով Բանկի աշխատակիցներին` ներկայացնելով առաջարկություններ դրանց կիրառման վերաբերյալ.
- ուսումնասիրել բանկային գործունեության վերաբերյալ միջազգային փորձը.
- կատարելագործել մասնագիտական գիտելիքները տեղական և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա.
- կատարել Բանկի ներքին ակտերից բխող այլ պարտականություններ
Պահանջներ
- Բանկային, քաղաքացիաիրավական, վարչական, քրեական, դատական իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի իմացություն,
- անգլերենի ու ռուսերենի լավ իմացություն
- Համակարգչային և գրասենյակային այլ տեխնիկայի տիրապետում,
- Պայմանագրեր կազմելու հմտություն,
- Հայցադիմումներ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ գրելու հմտություն,
- Օրենսդրական վերլուծություններ անելու հմտություն,
- Օրենսդրական նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տալու հմտություն,
- Գործարքները կնքելու հմտություն,
- Դիմումներ, զեկուցագրեր, նամակներ գրելու հմտություն,
- Նիստեր արձանագրելու և արձանագրություններ կազմելու հմտություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ստրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և հստակ որոշումներ կայացնելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր