Get our free app. It won't take up space on your device

Հյուրանոցի մենեջեր

La Defense

Industry: Executive, Upper Management, Restaurants, Food Services
Deadline: 5/29/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

«La Defense» Հյուրանոցը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, աշխատանքային փորձով, բիզնես մտածելակերպով Մենեջեր

Պարտականություններ

  • Պլանավորել և կազմակերպել Հյուրանոցի զարգացման և վաճառքի ռազմավարությունը, ուսումնասիրել մրցակիցների շուկան և ներկայացնել համապատասխան առաջարկներ` բրենդի առաջխաղացման նպատակով,
  • Մշտապես ուսումնասիրել շուկայական գները, վարելով ճիշտ և ճկուն գնային քաղաքականություն՝ մասնակիցը լինել հյուրանոցի գների քաղաքականության որոշման հարցում,
  • Կապեր հաստատել տուրիստական կազմակերպությունների հետ խթանելով վաճառքների մեծացմանը, կազմել համապատասխան կորպորատիվ առաջարկներ,
  • Վերահսկել բիզնեսի ամբողջ գործընթացը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ապահովելով հյուրերի սպասարկման որակը,
  • Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը,
  • Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը,
  • Իրականացնել հյուրանոցի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառումը,
  • Պարբերաբար իրականացնել գույքագրումներ,
  • Սահմանել ներքին կարգապահական կանոններ ի նպաստ բիզնեսի զարգացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մենեջմենթի, ֆինանսների, կառավարման և հարակից ոլորտներում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ռեստորանային և/կամ հյուրանոցային ոլորտում,
  • Անձնակազմի ղեկավարման հմտություններ,
  • Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն,
  • Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հյուրանոցային ամրագրումների ծրագրերի տիրապետում,
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Բիզնես մտածելակերպ։

Հավելյալ նշումներ

Ուղարկել CV թեմա դաշտում նշել հաստիքը․ «Հյուրանոցի Մենեջեր»

Spread the word! Share this job on social media