Հաշվապահ
Stay Inn Apartments
Industry:
Accounting, Finance, Banking
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
350,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
“Սթեյ Ինն” Ընկերությունը զբաղվում է բնակարանների ենթավարձակալությամբ Կենտրոն համայնքում։ Մեր ծառայություններից հիմնականում օգտվում են ՀՀ ժամանող զբոսաշրջիկները և սփյուռքի մեր հայրենակիցները։
Կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ, ով կմասնակցի
ընկերության հաշվապահական հաշվառման վարման գործընթացին և
պատասխանատու կլինի ֆինանսական հաշվետվությունների կազմման
ու ներկայացման գործընթացի համար:
Պարտականություններ`
- Իրականացնել հաշվապահական հաշվառում,
- Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների,
- Կազմել և ներկայացնել հարկային-ֆինանսական հաշվետվություններ,
- Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
- Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը
- Կատարել պաշտոնից բխող այլ պահանջներ
Մենք փնտրում ենք հմուտ հաշվապահի մինչև 50 տարեկան։ Որպես առավելություն կդիտարկվի անշարժ գույքի վարձակալության ոլորտում ունեցած աշխատանքային փորձը։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթի - Ուրբաթ ՝ 10:00 - 19:00
Շաբաթ՝ 10:00 - 18:00