Get our free app. It won't take up space on your device

Գնումների և ներմուծումների մասնագետ

AREX Co

Industry: Sales, Business Development
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման և լոգիստիկայի կազմակերպում:

Պարտականություններ

  • Ընկերության գործունեության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, արտադրական հումք-նյութերի մատակարարման գործընթացի կազմակերպում,
  • Տեղական և արտաքին շուկայի մատակարարների ուսումնասիրություն, լավագույն մատակարարների բացահայտում` ելնելով լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններից,
  • Տեղական և արտասահմանյան շուկաների ուսումնասիրում, լավագույն առաջարկի ընտրություն,
  • Մատակարարման ամբողջ գործընթացի կազմակերպում և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
  • Ապրանքների գների և մատակարարման պայմանների պարբերական վերլուծում` ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
  • Մատակարարների հետ վստահելի հարաբերությունների ստեղծում, պայմանավորվածությունների ձեռքբերում, մատակարարման կազմակերպում, մատակարարների հետ վճարումների համապատասխանության ստուգում,
  • Ներմուծման և գնման գործընթացի հետ կապված փաստաթղթաշրջանառության կազմակերպում, կոորդինացում:

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ շինարարական ոլորտում,
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, բիզնես կառավարում, մարքեթինգ կամ հարակից ոլորտներ),
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • MS Office-ի գերազանց իմացություն:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Spread the word! Share this job on social media