Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ

Goldshin

Industry: Administrative, Clerical, Accounting, Finance, Banking
Deadline: 4/5/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 500,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Գոլդշին ընկերությունը փնտրում է փորձառու ֆինանսիստ:

Պարտականություններ

Ֆինանսական հոսքերի և գործառնությունների վերահսկում,

Ներքին և արտաքին ֆինանսական գործարքների համակարգում,

Հետևել և պարբերաբար թարմացնել կազմակերության ապրանքանյութական բազան,

Ապահովել հաշվապահական, ապրանքանյութական, ֆինանսական և բանկային փաստաթղթաշրջանառությունը,

Ապահովել ընկերության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի ֆինանսական տեղեկատվության ձևավորումը,

Աջակցել ընկերության ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացներին ըստ ընկերությունում մշակված ձևերի,

Համագործակցել ընկերության հաշվապահության մեջ ներգրավված աշխատակիցների հետ,

Կատարել ընդհանուր ֆինանսական վերլուծություններ:

Պահանջներ

Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,

Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,

Արտադրական ձեռնարկություններում փորձը կդիտարկվի որպես առավելություն,

Իրացվող ապրանքների ինքնարժեքի որոշման, արտադրական ձեռնարկություններում կառավարման և հաշվապահական հաշվառման վարման կարգի իմացություն,

MS Office –ի և հաշվապահական 1C 8.3 ծրագրերի իմացություն,

ՀՀ հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,

Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն,

Վերլուծական և կազմակերպչական հմտություններ,

Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,

Թիմում աշխատելու հմտություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:00-18:00,շաբաթ՝ 09:00-16:00,

Աշխատավարձը սկսած 500,000 ՀՀ դրամից՝ կախված աշխատաքային փորձից և մասնագիտական հմտություններից:

Spread the word! Share this job on social media