Ֆինանսական վերահսկող
ASEDL LLC
Industry:
Other, Accounting, Finance, Banking
Deadline:
12/24/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
200,000-500,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Open to international applicants
Job posting has expired
Նկարագրություն
ԱԷՍ Հոլդինգի նորաբաց ընկերության ֆինանսական բաժնի թիմին միանալու ենք հրավիրում ֆինանսական վերահսկողի, ով վերահսկելու է առհաշիվների հաստատման և ձևակերպման գործընթացը, իրականացնելու է կրեդիտորական պարտքի վերլուծություն, համագործակցելու է այլ բաժինների հետ ֆինանսական ձևակերպումների իրականացման մասով։
Պարտականություններ
- Առհաշիվների վերահսկում, հաստատում և ձևակերպման ճշգրտության ստուգում
- Արտադրական առհաշիվների հաստատման և հետագա հաշվետվությունների ընթացքի կազմակերպում և վերահսկում
- Ֆինանսական պայմանագրերի կազմում – հետևում
- Կազմակերպում և մասնակցում է պահեստների գույքագրման արդյունքների ծրագիր մուտքագրմանը
- Շաբաթական 1С կրեդիտորական պարտքի վերլուծություն, փոխադարձ ակտերի կազմում – ըստ անհրաժեշտության
- Հաշվապահական կրեդիտորական պարտքի վերլուծություն - ամսական
- Կազմակերպում է վճարման ենթակա հաշիվների հաստատման գործընթացը մատակարարման բաժնի և ֆինանսական բաժնի հետ
- Պահեստների շարժերի ստուգում և պատասխանատուների տեղեկացում, ցուցում ուղղման համար, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն ուղղում
- Ուղղորդում է այլ բաժինների հաշվետարներին ծրագրում գործարքների ձևակերպման գործընթացում
- Ուղղորդում և հետևում է այլ բաժինների պարբերական ձևակերպումներին, սխալների դեպքում տալիս է համապատասխան ձևակերպման լուծում
- Ծախսերի բյուջեի վերահսկում – ամսական, առանձին ծախսատեսակների համար՝ ըստ անհրաժեշտության (համատեղ տնտեսագետ-վերլուծաբանաի հետ)
- Մասանակցում է Հիմնական միջոցների հետ կապված ծրագրային ձևակերպման աշխատանքներում
Պահանջներ
- Տնտեսագիտական ոլորտի կրթություն
- Ֆինանսերի կառավարման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Արատադրական հաշվառում իրականացնելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Ֆինանսական հաշվետվություններ և վերլուծություններ իրականացնելու հմտություն
- 1C, Excel ծրագրերի իմացություն
- Թիմում աշատելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Ընկերությունը ընձեռում է հետևյալ հնարավորությունները մասնագետներին՝
- Շարունակական աճ և զարգացում, ներքին և արտաքին դասընթացների մասնակցություն
- Ուղղահայաց և հորիզոնական աճի և առաջընթացի հնարավորություն
- Աշխատանք հավես թիմում
- Թիմբիլդինգների, տարբեր բնույթի միջոցառումների մասնակցություն