Get our free app. It won't take up space on your device

Էներգետիկ/Էլ. մոնտյոր

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Industry: Engineering
Deadline: 5/12/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացում ունեցող Էներգետիկ/Էլ մոնտյոր` իր թիմը համալրելու նպատակով

Պարտականություններ

  • Իրականացնել պոմպակայանների էներգետիկ աշխատանքների կազմակերպում;
  • Կազմակերպել էներգետիկ սարքավորումների և էներգիայի մատակարարման բարելավման հետ կապված առաջարկների ներդրումը;
  • Կազմակերպել և վերահսկել պոմպակայանների էներգետիկ սարքավորումների և էլեկտրական համակարգերի տեխնիկապես ճիշտ աշխատանքն ու ժամանակին վերանորոգումը;
  • Կազմակերպել և վերահսկել Էլեկտրական և պոմպային համակարգերի սպասարկման, պահպանման և վերանորոգման աշխատանքները;
  • Առաջարկել և իրականացնել էներգիայի սպառման կրճատման, նոր տեխնոլոգիաների ներդրման, էլեկտրակայանների ծախսերի արդյունավետ և անվտանգ շահագործման, ինչպես նաև արդյունավետության բարձրացման միջոցառումները;
  • Ներկայացնել էներգետիկ սարքավորումների, նյութերի, պահեստամասերի անհրաժեշտ գնումների ցանկը համապատասխան հաշվարկների ուղեկցությամբ;
  • Կազմել եզրակացություններ մշակված նախագծերի վերաբերյալ, մասնակցել էլեկտրակայանների և ցանցերի շահագործման համար փորձարկումներին և ընդունմանը;
  • Կազմակերպել էներգետիկ սարքավորումների պահեստավորման և հաշվառման, պոմպակայանների վթարների և դրանց պատճառների հաշվառման աշխատանքները;
  • Մասնակցել էլեկտրական սարքավորումների հուսալիության, աշխատանքի որակի բարելավման և արդիականացման միջոցառումների մշակմանը;
  • Պահպանել և հետևել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ընթացակարգերով, պոմպակայանների, էլեկտրակայանների շահագործման և էներգետիկ սարքավորումների ու ցանցերի օգտագործման վերաբերյալ հրահանգներին;

Պահանջներ

  • Էներգիայի մատակարարման կազմակերպման կարողություն;
  • Արտադրական հզորությունները, էներգետիկ սարքավորումների և էներգիա օգտագործող կայանքների տեխնիկական բնութագրերի, նախագծման առանձնահատկությունների և ռեժիմների, դրանց շահագործման կանոնների իմացություն;
  • Էլեկտրական սարքավորումների վերանորոգման, սպասարկման և պահպանման կանոնների իմացություն;
  • Սարքավորումների աշխատանքի պլանավորման և վերանորոգման կազմակերպման կարգի ու մեթոդների, տեղադրման, ընդունման և առաքման կանոնների իմացություն;
  • Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում;
  • Կրթություն էներգետիկայի ոլորտում;
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ էներգետիկայի ոլորտում:

Ընկերությունը տրամադրում է

  • 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV կից էլեկտրոնային հասցեին:

Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Spread the word! Share this job on social media