
Դասընթացավար
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը փնտրում է դասընթացավարի:
Պարտականություններ
• պատրաստել, կազմակերպել և անցկացնել ուսուցողական դասընթացներ կազմակերպությունում առկա ապրանքատեսակների վերաբերյալ (դռան պարագաներ) կազմակերպության և հաճախորդների աշխատակազմի համար տեղում կամ հեռակա (zoom)
• պատրաստել ուսումնական նյութեր (PowerPoint, վիդեո) դասընթացների անցկացման համար, ինչպես նաև կայքում տեղադրելու նպատակով
• ստեղծել գործարար հարաբերություններ հաճախորդների հետ
• ուսուցողական դասընթացներ անցկացնելուց հետո կազմակերպել ատեստացիաներ
• կազմել ուսուցողական դասընթացների գրաֆիկ կազմակերպության և հաճախորդների աշխատակազմի համար
• բողոքների և առաջարկությունների դեպքում ներկայացնել տնօրինությանը
• հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն կազմակերպության ապրանքների վերաբերյալ (դռան պարագաներ)
• իրականացնել մրցակից ապրանքանիշերի տեսականու ուսումնասիրություն և վերլուծություն, համեմատություն:
Պահանջներ
• բարձրագույն կրթություն
• հաղորդակցման հմտություններ` գրավոր և բանավոր
• ժամանակի կառավարում և ճշտապահություն,
• պլանավորման և կազմակերպման կարողություն,
• առաջնահերթությունների ճիշտ սահմանում,
• ուշադրություն մանրուքների նկատմամբ և հստակություն,
• արագ կողմնորոշվելու ունակություն, պատասխանատվության զգացում,
• թիմային աշխատանքի կարողություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: