Foreman
Բիլդեր Քոնսթրաքշն ՍՊԸ
Industry:
Architecture, Construction
Deadline:
10/19/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
՛՛Բիլդեր քոնսթրաքշն՛՛ ընկերությունը փնտրում է աշխղեկ՝ ճանապարհաշինարարական աշխատանքները կոորդինացնելու համար։
Աշխատանքային գործառույթներ՝
- Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը;
- Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;
- Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;
- Հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;
- Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;
- Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին;
- Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;
- Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ;
- Կազմում է անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնում է տնօրինությանը հաստատման;
- Կազմակերպում, պլանավորում և վերահսկում է շինարարական թիմերի աշխատանքները;
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն`շինարարական ոլորտի;
- Համակարգչային CIVIL 3D, AUTOCAD մասնագիտական ծրագրերի իմացություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ճանապարհաշինարարության ոլորտում
- Պատասխանատվության զգացում, ազնվություն
- Պլանավորման ունակություն
- Մարդկանց կառավարելու ունակություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Շինարարական նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը մշտական է: Աշխատում եք 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Գործուղման ընթացքում սննդի և գիշերակացի ծախսը հոգում է ընկերությունը:
Աշխատավարձը՝ բարձր:
Աշխատում եք գրանցված, ամբողջ աշխատավարձը ստանում եք բանկային քարտով: