Get our free app. It won't take up space on your device

Առևտրի ներկայացուցիչ (պրեսելեր)

ARGE BUSINESS LLC

Industry: Sales, Business Development
Deadline: 5/15/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

ԱՌԳԵ Բիզնես ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով Առևտրի ներկայացուցիչների:

Պարտականություններ

  • Տարածքում առկա հաճախորդների հետ համագործակցության ապահովում (նոր հաճախորդների ներգրավում),
  • Տարածքում առկա հաճախորդների մոտ ամբողջական տեսականու դիստրիբուցիայի ապահովում,
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
  • Տարածքում առկա հաճախորդների մոտ ապրանքատեսակների առավելապես որակյալ ցուցադրության ապահովում,
  • Հաճախորդից դրամական միջոցներ ընդունելու դեպքում համապատասխան ֆինանսական փաստաթղթերի լրացում և վճարման համար նախատեսված հաստատությունում վճարման կատարում,
  • Վաճառակետերում գովազդային նյութերի առավել արդյունավետ օգտագործում և ստենդերի տեղադրում (ինչպես նաև հավելյալ ցուցադրություն)։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և ռուսերենի իմացություն
  • B կարգի վարորդական վկայական (մեխանիկական)
  • Համակարգչային տարրական գիտելիքներ

Հավելյալ նշումներ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Աշխատանքային ժամերն են՝ Երկ-Ուրբ, 09։00-18։00

Արտոնությունների փաթեթ`

  • ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  • ՆՎԵՐՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  • ՎՃԱՐՈՎԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ

Spread the word! Share this job on social media