You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ
2018թ.՝ հիմնադրման տարեթիվ
«Պրեմիում Ֆուդ» ՍՊ ընկերությունը իր հեռանկարային և զարգացման տանող պատմությունը սկսել է մակարոնի և սուրճի արտադրությունից, և նույն ժամանակաշրջանում ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի հավակնոտ մտքերի և տեսլականի հովանու ներքո, ստեղծելով ուժեղ և փորձառու վաճառքի թիմ, որոշում կայացվեց զուգահեռաբար հիմնադրել Արտաքին Տնտեսական Կապերի բաժին (Ներմուծման բաժին), որը կզբաղվեր և՜ սեփական արտադրանքի արտահանմամբ արտաքին շուկա, և՜ սննդային և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների ներմուծմամբ:
2019թ.
Իր գործելաոճի, բազմաչարչար աշխատանքի և դինամիկ աճի արդյունքում, «Պրեմիում Ֆուդ» ընկերությունը ձեռք է բերում մեծ համբավ և վստահություն արտաքին և ներքին շուկաներում, և դառնում է բարձրակարգ բուսական յուղերի «Բլագո» ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը ՀՀ ողջ տարածաշրջանում: Օգտագործելով մեծ ռեսուրսներ, ընկերությանը հաջողվում է մանրամեծածախ առևտրային վաճառակետերում և ցանցերում «Բլագո» ապրանքանիշով զբաղեցնել դարակաշարերի առաջատար դիրքերը:
2020թ.
Տարվա ձեռքբերումներից մեկը ապրանքատեսակների լայն տեսականին է և դրա ակտիվ և մշտական աճը: 2020թ.-ին ընկերությունը արդեն ուներ 115 տեսակի ապրանքների ներմուծում՝ ԵԱՏՄ և երրորդ երկրներից: Ակտիվ զարգացում է արձանագրվել նաև նպարեղենի, ընդեղենի և պահածոների բաժիններում: Այս տարի տեղի ունեցան թռիճքային դրական փոփոխություններ. ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ հիմնադրվեցին նաև 2 խոշոր ընկերություններ այլ ոլորտներում՝ «ARM Construct» և «VAV Logistics» ընկերությունները: «ARM Construct» ընկերությունը սկսեց ակտիվ իրականացնել բազբաբնակարանների և խոշոր կոմպլեքսների շինարարություն՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Հանձնվեցին շահագործման 2 պրեմիում դասի շենքեր: «VAV Logistics» ընկերությունը գործունեությունը սկսեց դեպի ԵԱՏՄ տարածք և ԵԱՏՄ տարածքից ապրանքների բեռնափոխադրում ընկերությանը պատկանող «MAN» մակնիշի 20-ից ավել 22տն բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաներով:
2021թ.
Այս տարին ևս մեծ ցուցանիշների աճ տվեց: Ընկերությունը կնքեց բացառիկ պայմանագրեր ՀՀ խոշոր արտադրողների և տնտեսվարող սուբյեկտների հետ և սկսեց մատակարարել որակյալ ապրանքներ խոշոր քանակներով: Այդ շարքին են դասվում օրինակ՝ «Արտ Ֆուդ», «Դարոինկը», «Դերժավա-Ս», «Պռոշյանի պահածոների գործարան» ընկերությունները: Սույն թվականին «Պրեմիում Ֆուդ» ընկերությունը իրականացրել է մոտ 4մլն տն բուսական յուղերի վաճառք ողջ ՀՀ տարածքում:
2022թ.
Ընդլայնելով իր շուկան, «Պրեմիում Ֆուդը» ընդլայնում է նաև արտաքին շուկաների գործընկերների աշխարհագրական ուղղությունները և խոշոր ծավալներով սկսում է իրականացնել տարատեսակ ապրանքատեսակների ներմուծում՝ 3-րդ երկրներից, ինչպիսիք են՝ տոմատի մածքուկը, բարձր կարգի բրինձը, ընդեղենը: 2022թ.-ի դրությամբ ընկերության գործընկեր երկրներն են՝ Ռուսաստանը, Բելարուսը, Ուկրաինան, Դուբայը, Պակիստանը, Վիետնամը, Հնդկաստանը, Իրանը և այլ երկրներ: Այս զարգացումների հետ համընթաց համալրվեց և փոխարինվեցին նորով նաև վաճառք իրականացնող թիմի բեռնատար ավտոմեքենաները: Ձեռք բերվեցին նոր սերնդի Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, թվով 14 հատ:
2023թ.
Այս պատմական տարում «Պրեմիում Ֆուդ» ՍՊ ընկերությունը ք. Երևանում ձեռք բերեց 4հԱ տարածք որպես սեփականություն, որտեղ նախագծվում և պլանավորվում է տարածաշրջանում ամենախոշոր իտալական բարձրակարգ հոսքագծերով համալրված մակարոնի, կրուպեղենի արտադրություն և փաթեթավորում, որը կսպասարկի ողջ ՀՀ տարածքը: Կառուցվելու են նաև 2հԱ կենտրոնական պահեստ, ավտոմեքենաների կայանատեղի, սառնարանային և չոր պահեստներ, ադմինիստրատիվ կոմպլեքս և այլն: 2023թ.-ի դրությամբ ընկերությունում առկա են սեփական վաճառքի թիմի համար նախատեսված 22 բեռնատար ավտոմեքենաներ:
2018թ.-ից առ այսօր «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ զինված ուժերի սննդի առաջատար մատակարարներից մեկը:
Մենք կարևորում ենք աշխատակիցների աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, անդադար ուսուցման ցանկությունը և մարդկային բարձր արժեքներով օժտված լինելը: Եվ այդ ամենն է ցանկացած ոլորտի հաջողության գրավականը: