Հայտարարության վիճակագրությունը նոր գործիքի միջոցով
Job.am կայքում արդեն հասանելի է հայտարարությունների վիճակագրություն հնարավորությունը, որը թույլ է տալիս ոչ միայն տեսնել հայտարարության դիտումների և դիմումների քանակը,այլև ցուցադրում է՝ որ կայքից են դիտել հայտարարությունը
Այս գործիքի առաջին մասում ցուցադրված է դիագրամ, որն ունի երկու կոճակ՝ դիտում և դիմում: Այս կոճակները հնարավորություն են տալիս և միաժամանակ տեսնել երկու ցուցիչների տվյալները և առանձին-առանձին:
Հայտարարությունների ստատիստիկա գործիքի հաջորդ մասում կարող եք տեսնել, թե որ կայքից է եղել հոսքը դեպի հայտարարություն:
Օրինակ՝ այս նկարի ստատիստիկան տեղեկացնում է, որ տվյալ հայտարարությունը դիտել են job.am կայքից՝ 563 անգամ:
Հայտարարությունների ստատիստիկան անհրաժեշտ է գործատուների համար, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել համագործակցության արդյունավետությունը: Իդեպ, այս վիճակագրությունը գործում է Live տարբերակով և հասանելի է հենց հայտարարության տեղադրման պահից:
You may like