
Զանգերի կենտրոնի ղեկավար
Eldorado Armenia
Ոլորտ`
Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
10.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, նորարար և փորձառու Զանգերի կենտրոնի ղեկավարի։
Պարտականություններ
- Մշակել Զանգերի կենտրոնի միջոցով օնլայն վաճառքների պլանը և դրա բաշխումը աշխատողների միջև։
- Համակարգել թիմի աշխատանքները։
- Հավաքագրել և վերլուծել զանգերի կենտրոնի զանգերի վիճակագրությունը և կազմել հաշվետվություններ։
- Կազմակերպել ուսուցման ծրագիր նոր աշխատակիցների և վերապատրաստման ծրագիր հին աշխատակիցների համար։
- Շաբաթական կտրվածքով կատարել աշխատակիցների գնահատում, համաձայն սահմանված chek-list-երի։
- Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ առկա խնդիրների/հաճախորդների բողոքների, դրանց հետ կապված ռիսկերի և հնարավոր լուծումների մասով։
- Արդյունավետ համագործակցել Ընկերությունում գործող ստորաբաժանումների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Ղեկավարման հմտություններ և փորձ
- Փաստաթղթերի հետ համակարգված աշխատելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
- Վերլուծական հմտություններ և հաշվետվություններ կազմելու կարողություն
- MS Office-ի գերազանց իմացություն
- Bitrix ծրագրով աշխատելու փորձը և 1C ծրագրին տիրապետելը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր) Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: