
Խանութ սրահի մենեջեր
Roberto Piraloff
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
21.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Roberto Piraloff-ը աշխատանքի է հրավիրում կազմակերպված և պատասխանատու անձանց Դալմա Գարդեն մոլում գործող խանութ սրահի մենեջերի պաշտոնում աշխատելու համար:
Պարտականություններ
- Վերահսկել խանութի ընդհանուր գործունեությունը, պլանավորել ընթացիկ աշխատանքները
- Գերազանց սպասարկման շնորհիվ ապահովել հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ
- Որոշել շուկայի պահանջարկը և հանդես գալ առաջարկություններով
- Մշակել բիզնես ռազմավարություն վաճառքների բարձրացման, աշխատակազմի խթանման համար
- Ուսումնասիրել սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա հավաքագրել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
- Լուծել հաճախորդների սպասարկման հետ կապված խնդիրները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ նշված ոլորտում,
- Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություն,
- Աշխատակազմի կառավարման փորձառություն,
- Վաճառքի և մարքեթինգի հմտությունների տիրապետում,
- Վաճառքի ծավալները մեծացնելու կարողություն,
- Ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների իմացություն
- Microsoft Office փաթեթի լավ իմացություն
- Օտար լեզուների իմացությունը ողջունելի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ռեժիմը` 6 օրյա:
Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով, ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։