Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման պատասխանատու

Նոր Փրոջեկտս ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 24.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Նոր Փրոջեկտս" ընկերությունը աշխատանքի է հրավիրում որակի վերահսկման պատասխանատուի։

Պարտականություններ

  • Կատարել արտադրանքի ընթացիք և վերջնական որակի վերահսկում՝ ընդունված ստանդարտների և տեխնիկական պահանջների, հաստատված նմուշների, տեխնիկական փաստաթղթերի համապատասխան
  • Ապահովել, որ ուղղիչ գործողությունները ձեռնարկվեն անհամապատասխանությունները վերացնելու համար
  • Ներկայացնել հաշվետվություններ իրականացված աշխատանքների և խախտումների բացահայտման վերաբերյալ
  • Ապահովել հումքի և նյութերի և պատրաստի արտադրանքի բոլոր անհրաժեշտ փորձարկումների իրականացումը
  • Վերահսկել բաժնի տարածքների, սարքավորումների և գործիքների վիճակը

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Կահույքի արտադրամասում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Վերահսկողություն անելու և հաշվետվություններ կազմելու ունակություն
  • Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում