Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի վերահսկման մասնագետ

Արիդես ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 02.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Արիդես" ՍՊԸ-ն փնտրում է որակի վերահսկման փորձառու և մոտիվացված մասնագետի, ով կհամապատասխանի ստորև նշված պահանջներին։

Պարտականություններ

  • Հումքի և պատրաստի արտադրանքի որակի համապատասխանության ստուգում գործող ստանդարտներին,
  • Արտադրանքի արտաքին տեսքի ստուգում (փաթեթավորում, տեսք, պիտակավորում),
  • Մատյանների վարում, փորձարկման արձանագրությունների կազմում,
  • Անհամապատասխան արտադրանքի առաջացման պատճառների ուսումնասիրություն,
  • Խոտանի պատճառների ուսումանսիրում և ներկայացում համապատասխան բաժին,
  • Չափիչ սարքավորումների գրանցումների վարման ստուգում,
  • Արտադրության բոլոր փուլերում օպերացիոն վերահսկողության կատարում,
  • Հումք նյութերի մուտքային վերահսկողության ակտերի կազմում, խոտանման ակտերի կազմում,
  • Տեխնոլոգիական կարգապահության կատարման հսկողություն,
  • Նոր մեթոդների և ստանդարտների ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների կատարում,
  • Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական ոլորտում),
  • Աշխատանքային փորձ արտադրությունում,
  • Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և միջազգային ստանդարտների իմացություն, (ISO 9001:2015)
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվություն, կարգապահություն,
  • Գերազանց կազմակերպչական, վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ,
  • Խնդիրները լուծելու հմտություններ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • MS Office-ի իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր