Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌ հավաքագրող

Ador Factory

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 13.09.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ADOR կազմակերպությունը փնտրում է փորձառու, նորը սովորելու պատրաստակամությամբ, նախաձեռնող ու ստեղծագործ ՄՌ համալրող մասնագետի:

Պարտականություններ

  • Տեղադրել և տարածել համապատասխան հարթակներում արտադրական գծով թափուր հաստիքների աշխատանքային նկարագրերը։
  • Տրամադրել և ներկայացնե արտադրական գծով թափուր հաստիքում առաջադրված թեկնածուներին և նոր աշխատակիցներին աշխատանքի անցնելու փաստաթղթային փաթեթ:
  • Կազմակերպել և իրականացնել յուրաքանչյուր նոր աշխատակցի ադապտացման գործընթացը (տեխնիկական, հոգեբանական,փաստաթղթային,թիմային):
  • Կազմակերպել և իրականացնել յուրաքանչյուր աշխատակցի ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը (Ազատման Դիմում, Նկատողություն և այլն ):
  • Վարել և համակարգել դիմորդների և հավաքագրման ընթացքի վերաբերյալ տվյալների բազա:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ՄՌԿ/Հոգեբանության /Կառավարման /Սոցիոլոգիայի ոլորտում:
  • ՄՌԿ ոլորտում փորձը ցանկալի է:
  • Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ:
  • Կազմակերպչական հմտություններ:
  • Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ:
  • Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ:
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն:
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր - Երկուշաբթիից շաբափ 09:00-ից 19:00
  • Հասցե - Ք. Երևան, Էրեբունի, Արցախի 73

Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով: Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել՝ այստեղ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում