Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի կառավարման համակարգի մասնագետ (ալկոթեստերների արտադրամասում)

Արիդես ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 05.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Արիդես" ՍՊԸ-ն փնտրում է որակի վերահսկման մասնագետի, ով կհամապատասխանի ստորև նշված պահանջներին։

Պարտականություններ

  • Համապատասխան ընթացակարգով և կանոնակարգով (հաստատված ստանդարտներով) ստուգել սարքավորման որակը, կոմպլեկտավորած բաղադրիչները և անհամապատասխանությունների առկա լինելու դեպքում արձանագրել,
  • Կազմել, մշակել արձանագրություններ, վարել մատյաններ,
  • Վերահսկել չափագիտական փորձարկումների արձանագրությունների կազմումը,
  • Կատարել անհամապատասխանությունների առաջացման պատճառների ուսումնասիրություն,
  • Արտադրության բոլոր փուլերում կատարել օպերացիոն վերահսկողության,
  • Կազմել սարքավորումների ստուգաչափման գրաֆիկը և վերահսկել ժամկետները,
  • Կազմել հումք նյութերի մուտքային վերահսկողության և խոտանման ակտեր,
  • Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության կատարման հսկողություն,
  • Ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ (ցանկալի է փորձարարական լաբորատորիայում),
  • Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների իմացություն (ցանկալի է ISO 9001:2015),
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվություն, կարգապահություն,
  • Գերազանց կազմակերպչական, վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ,
  • Խնդիրները լուծելու հմտություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն և անգլերեն լեզվի իմացություն (ցանկալի է),
  • MS Office-ի իմացություն։

Հավելյալ նշումներ

Երկուշաբթիից ուրբաթ, 09։00-17։30։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում