
Վերելակների ինժեներ մեխանիկ
IMEX GROUP
Ոլորտ`
Ինժեներական
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Իմէքս Գրուպ -ը աշխատանքի է հրավիրում փորձառու վերելակների ինժեներ-մեխանիկի։
Պարտականություններ
- Աշխատանքային թերությունների վերացման ընթացիկ հայտերի պլանավորում
- Ամսական և տարեկան տեխնիկական զննման եւ սպասարկման պլան-գրաֆիկների կազմում և աշխատանքների կազմակերպում
- Ըստ պլան-գրաֆիկների տեխնիկական զննումների ապահովում
- Արտահերթ տեխնիկական սպասարկման ապահովում
- Վերելակիների չափագրման և մոնտաժային աշխատանքների կազմակերպում և վերահսկում
- Շարժակազմի արտաքին տեսքի ամենօրյա վերահսկողություն եւ առաջնային կարևորություն ունեցող հանգույցների ստուգում
- Պահեստամասերի օգտագործման սահմանաչափերի և տեխնիկական սպասարկման աշխատաժամերի նորմատիվների պահպանման ապահովում և վերահսկողություն
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- 2 տարվա աշխատանքային փորձ վերելակների սպասարկման ոլորտում
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Կառավարման հմտություններ
- Սովորելու/զարգանալու ունակություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։