Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վարորդ Առաքիչ /Mitsubishi, Ford / B, C կարգ/

«Միքս Փեինթս» ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 01.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Կազմակերպությունը փնտրում է փորձառու ՛՛Գազել՛՛ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ-առաքիչների՝ հետևյալ գործառույթներն իրականացնելու նպատակով:

Պարտականություններ

  • պատվերներ ընդունել, ներկայացնել համապատասխան ստորաբաժանում,
  • պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
  • համապատասխան ստորաբաժանումից ստանալ ուղղորդող փաստաթղթերն ու պատվերները առաքել գնորդներին,
  • իրականացնել առաքումները պատշաճ կերպով,
  • իրականացնել ապրանքների հանձնում-ընդունում վաճառակետեր, և ընկերության գործընկերների վաճառակետեր,
  • ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
  • վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում ընկերության դրամարկղ:

Պահանջվող որակավորումներ

  • B, C կարգի վարորդական իրավունք,
  • Համապատասխան աշխատանքային փորձ, մոտ 3 (երեք) տարվա, որպես բեռնատար ավտոմեքենայի վարորդի աշխատանքային փորձ,
  • տարիքը՝ մինչև 47 տարեկան,
  • Ժամանակի կառավարում:

Պահանջվող հմտություններ

  • թեկնածուից պահանջվում է ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ,
  • ճշտապահություն,
  • ինքնակազմակերպվածություն,
  • տրամաբանելու ունակություն:

Այլ պայմաններ

  • Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ,
  • աշխատաժամերն են՝ 09.00-19.00-ն, կիրակի՝ հանգիստ:
  • Աշխատավարձը Ford բեռնատարի համար 230 000 - 270 000
  • Աշխատավարձը Mitsubishi բեռնատարի համար 250 000 - 280 000

Խնդրում ենք դիմեն միայն փորձառու վարորդները, ովքեր վարել են Գազել, Ֆորդ տրանզիտ և այլ նմանատիպ բեռնատար ավտոմեքենաներ:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում