Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 30.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Արմենիա Վայն» Գործարան ՍՊԸ-ն փնտրում է Վարորդ-առաքչի, ով պատասխանատու կլինի վաճառքի կետեր ապրանքի տեղափոխման համար։

Պարտականություններ

  • Կատարել անհրաժեշտ քանակի ապրանքի բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքներ
  • Տեղափոխել ապրանքը վաճառքի կետեր` համաձայն հաստատված երթուղու
  • Կատարել ապրանքի դասավորում վաճառքի կետերում դարակաշարերի վրա
  • Անհրաժեշտության դեպքում վաճառքի կետերում առաջարկել պլանավորումից ավել ապրանքի տրամադրում
  • Պահպանել տրամադրված և վաճառված ապրանքի հաշիվները
  • Ժամանակին և ամբողջությամբ հանձնել դրամական միջոցները կազմակերպության դրամարկղ
  • Պատասխանատու լինել ապրանքի լրիվ և անվնաս տեղափոխման համար
  • Պատասխանատու լինել ավտոմեքենայի բարեխիղճ շահագործման համար

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • BC կարգի վարորդական իրավունք
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Ֆիզիկական պատրաստվածություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում