
Վարձույթի գործակալ
Enterprise Rent-A-Car Armenia
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
04.06.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Նկարագրություն
Enterprise Rent-A-Car –ը փնտրում է նոր թեկնածուների համալրելու մեր երիտասարդ և ակտիվ թիմը։ Եթե համապատասխանում ես ներքոնշյալ պահանջներին, ապա քեզ սպասվում է աշխատանք հաճելի և արագ զարգացող միջավայրում, որտեղ կարող ես անկաշկանդ ինքնադրսևորվել, գրանցել մասնագիտական աճ և պարզապես վայելել քո յուրաքանչյուր աշխատանքային օրը թիմում։
Պարտականություններ
- Նախապատրաստել մեքենաները վարձույթի համար
- Կազմել և կնքել վարձույթի պայմանագրեր
- Կազմակերպել հաճախորդների սպասարկումը Երևանի կենտրոնական գրասենյակից և Զվարթնոց միջազգային օդանավակայանից հերթափոխով (գիշերային և ցերեկային)
- Կատարել այլ գործառույթներ ըստ պահանջի
Պահանջներ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում
- Վավեր վարորդական վկայական և առնվազն 2 տարվա վարորդական փորձ
- Ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու ունակություն
- Ավտոմեքենաների տեխնիկական գիտելիքները ցանկալի են
- Գիշերային հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
- Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կամ հաճախորդների սպասարկման բնագավառում ցանկալի է
Անհրաժեշտ որակավորումներ
- Արդյունքի ապահովման նպատակասլացություն
- Հաճախորդների սպասարկման հմտություններ
- Խնդիրների հարթման հմտություններ
- Թիմային աշխատանքի հակվածություն և հմտություններ
- Հաղորդակցման գերազանց ունակություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Որոշում կայացնելու ընդունակություն
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։ Խնդրում ենք, որպեսզի դիմեն միայն այն թեկնածուները, որոնք կարողանում են ազատ հաղորդակցվել անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Վերջնաժամկետ։ 16/03/2023.