
Վաճառքների վերլուծաբան
Premier Foods LLC
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
14.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
"Պրեմիեր Ֆուդս" ՍՊԸ-ն փնտրում է 1C և Excel ծրագրերի տիրապետմամբ վաճառքների վերլուծաբանի, որը պատասխանատու է լինելու վաճառքների և պահեստային գործողությունների ծրագրային համակարգման և հաշվետվությունների պատրաստման համար:
Պարտականություններ
- 1C տվյալների բազայի վարում, մշակում, տվյալների համապատասխանության ստուգում և վերլուծություն,
- 1C ծրագրային միջավայրի սպասարկումն իրականացնող ընկերության հետ կապի պահպանում, խնդիրների փոխանցում և լուծումների վերահսկում,
- 1C ծրագրային միջավայրում նոր խնդիրների ձևակերպում և մշակումների համակարգում,
- Պահեստային օպերացիաների ծրագրային ապահովում և հաշվետվությունների կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական, տեխնիկական կամ հարակից ոլորտներում),
- 1C և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն,
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետում (և՛ գրավոր, և՛ բանավոր),
- Հաշվետվությունների պատրաստման փորձ և զարգացած հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Ինքնուրույն և թիմային աշխատելու զարգացած հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր