Վաճառքի վերլուծաբան
Sovrano LLC
Նկարագրություն
Սովռանո ընկերությունը փնտրում է Վաճառքի վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի վաճառքի տվյալների հավաքագրման, վերլուծության և հաշվետվությունների կազմման համար:
Պարտականություններ
- Իրականացնել ՀՀ վաճառքի շուկայի ուսումնասիրություն, համեմատական վերլուծություն, ներկայացնել հաշվետվություններ՝ SWOT վերլուծության համատեքստում
- Իրականացնել վաճառքի թիմի KPI-ների հսկողություն՝ ամսական, եռամսյակային և տարեկան
- Իրականացնել վաճառքի տարեկան պլանների կազմում՝ ըստ ապրանքանիշերի, ըստ տարածքի՝ մարզեր և Երևան, և ըստ վաճառքի գծով ներկայացուցիչների
- Իրականացնել վաճառքի պլանների նախագծման, ներդրման և բաշխման գործընթացները
- Իրականացնել տարեկան պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում
- Փորձը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու փորձ
- Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
- MS Office ծրագրի գերազանց իմացություն/մասնավորապես Excel/
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
Առավելություններ
- Բժշկական ապահովագրություն
- Անվճար թեյ և սուրճ
- Հմտությունները կատարելագործելու հնարավորություն
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
- Անվճար ավտոկայանատեղի
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: