Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի Տնօրեն

Սիկոնե ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 19.02.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 1,000,000-1,500,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սննդամթերք ներմուծող կազմակերպությանն անհրաժեշտ է ՎԱՃԱՌՔԻ ՏՆՕՐԵՆ:

Պարտականություններ

  • Ղեկավարել թիմ լիդերներին, մենեջերներին, վերահսկել նրանց աշխատանքի որակը
  • կանխատեսել վաճառքները
  • կառավարել բաժնի արդյունավետությունը
  • անընդհատ կատարելագործել վաճառքի պլանը, վերահսկել դրա իրատեսությունը
  • վերահսկել գործընկերների դեբիտորական պարտքերը
  • մոտիվացնել թիմին, ստեղծել KPI համակարգ,
  • վերլուծել ստորաբաժանման աշխատանքը՝ օգտագործելով CRM
  • մշակել աշխատողների աճի համակարգ, մտածել նրանց վերապատրաստման մեխանիզմների մասին
  • ուսումնասիրելով մրցակիցների գները՝ ձևավորել ապրանքների, տեսականու գնագոյացման ռազմավարությունը
  • շփվել խոշոր գործընկերների հետ, պատրաստել կոմերցիոն առաջարկներ, բանակցել և կնքել պայմանագրեր
  • փնտրել աճի կետեր՝ վաճառքները ավելացնելու համար
  • ապահովել ապրանքների ճշգրիտ, ժամանակին, անխափան մատակարարումը

Պահանջներ

  • Աշխատանքային համապատասխան փորձ՝ առնվազն 5 տարի (մանրածախ վաճառք),
  • Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է;
  • Մտածելու և բիզնես գործընթացներ կազմակերպելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ 1 000 000-ից 1 500 000 դրամ:

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա:

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում