Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի տարածքային մենեջեր Գյումրիում (մասնագիտությամբ դեղագետ)

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 02.07.2023
Քաղաք` Գյումրի
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը Գյումրիում աշխատանքի է հրավիրում մասնագիտությամբ դեղագետ վաճառքի մենեջերի, ով պատասխանատու է լինելու ք. Գյումրիի դեղատների վաճառքների և կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման համար:

Պարտականություններ

  • Կազմակերպել, համակարգել և վերահսկել իր վերահսկողության տակ գտնվող դեղատների արդյունավետ աշխատանքը,
  • Ձեռնարկել բոլոր միջոցները իր վերահսկողության տակ գտնվող դեղատների վաճառքի և շահութաբերության ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ,
  • Վերահսկել և ապահովել դեղագործական կանոնների պահպանումը` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգի,
  • Վերահսկել և ապահովել դրամարկղային գործառույթների կանոնների պահպանումը,
  • Հետևել դեղատների ապրանքային մնացորդին և տեսականու առկայությանը, ներկայացվածությանը, դասավորվածությանը,
  • Հետևել դեղատների պարբերական գույքագրման անցկացմանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի,
  • Վերահսկել և պահպանել դեղատների միասնական կորպորատիվ ոճը՝ հաստատված կարգի համաձայն,
  • Ապահովել դեղատան աշխատակիցների վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանումը,
  • Պարբերաբար հանդիպել դեղատան աշխատակիցների հետ, քննարկել հաճախորդների պահանջները և առաջարկները,
  • Վերահսկել դեղատների տնտեսական ծախսերը,
  • Վերահսկել և հետևել դեղատներում վաճառվող ապրանքների ժամկետներին,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է դեղագիտական),
  • Վաճառքների կազմակերպման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ,
  • Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Վերլուծության, պլանավորման, վերահսկման և ծրագրերի ղեկավարման կայուն հմտություններ,
  • Գործնական բանակցություններ վարելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Ընդգծված կազմակերպչական հմտություններ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություն,
  • Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն,
  • MS office տիրապետում,

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում