Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ

Reebok Sports Club Armenia

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 01.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Reebok սպորտային ակումբը վաճառքի թիմի ընդլայնման նպատակով փնտրում է փորձառու և բանիմաց վաճառքի մենեջերի։

Պարտականությունները՝

- աշխատել Ակումբի ծառայություններով հետաքրքրված այցելուների հետ, հասկանալ նրանց անհատական կարիքները, ցանկություններն ու նպատակները, այդ ամենի հիման վրա ներկայացնել Ակումբի կողմից տրվող ամենաարդյունավետ առաջարկներն ու փաթեթները,

- լիարժեք և պարբերաբար կերպով լրացնել Ակումբի այցելուների և Ակումբի անդամների հետ ունեցած գործարար փոխհարաբերություններին վերաբերող ողջ տեղեկատվությունը (CRM բազաները)՝ ապահովելով վաճառքի և մարքեթինգի անալիտիկ բաժինների աշխատանքի մեթոդական բազաները,

- կազմել և իրականացնել նոր հաճախորդների ներգրավման պլանը,

- կապ հաստատել հաճախորդների հետ և վարել հեռախոսային հարցազրույցներ,

- նպաստել հաճախորդների ներգրավմանը փաթեթների ձեռքբերման հարցում,

- իրականացնել խորհրդատվություն հաճախորդի պահանջմունքից ելնելով,

- համագործակցել առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կորպորատիվ առաջարկների նպատակով,

- նպաստել Reebok սպորտային ակումբի փաթեթների վաճառքի խթանմանը,

- եռամսյա ժամկետում նպաստել վաճառքների 20% ավելացմանը։

Պահանջները՝

- բարձրագույն կրթություն տնտեսգիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում,

- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

- MS Office փաթեթի լավ իմացություն,

- 1C ծրագրի իմացություն, հաճախորդների տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն,

- արագ կողմնորոշվելու ունակություն,

- սովորելու պատրաստակամություն,

- կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման կարողություն,

- հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություն։

Միացիր մեր վաճառքի թիմին և մենք կտանք քեզ բազում հնարավորություններ քո կարիերայում նվաճումների հասնելու համար։