
Վաճառքի մենեջեր
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
16.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով վաճառքի մենեջերի՝ թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում,
- Իրականացնել հաճախորդների ներգրավվում և ակտիվ վաճառք,
- Հաճախորներին տրամադրել ապրանքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն,
- Ուսումնասիրել շուկան,
- Մրցակիցներին հայտնաբերել,
- Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Անձնական մեքենայի առկայություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
- Հաղորդակցման հմտություններ, ապրանքատեսականու ներկայացման կարողություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- Իրավիճակը գնահատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթիից շաբաթ - 09:00-18:00
Առավելություններ
- ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով: