Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Job.am

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 14.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Job.am կայքը փնտրում է` առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով, վաճառքի մենեջեր։

Պարտականություններ

  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Վաճառքի ծավալների ավելացում,
  • Պահանջարկի բացահայտում,
  • Զանգերի միջոցով առկա և նոր գրանցված գործընկերներին հմտորեն ներկայացնել մատուցվող ծառայությունները,
  • Ստեղծել, զարգացնել և պահպանել դրական գործարար հարաբերություններ,
  • Հաճախորդների սպասարկում` պատշաճ, գրագետ և համբերատար ձևով,
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
  • Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը,
  • Պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում ցանկալի է,
  • Առնվազն 1 տարվա վաճառքի և հաճախորդների սպասարկման աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
  • Գրագետ խոսք, արագ կողմնորոշում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ հաղորդակցման մակարդակ,
  • MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես Excel)
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Թիմում և անհատապես աշխատելու կարողություն,
  • Պարտաճանաչություն, կարգապահություն,
  • Բանակցային տեխնիկաների գիտելիքներ,
  • Հաղորդակման հմտություններ,
  • Նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամերը՝ Երկուշաբթի - Ուրբաթ 10:00 - 18:30։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում