Նկարագրություն
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը,
Խանութը աշխատում է ամեն օր։ Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա աշխատանքային շաբաթ։
Թափուր հաստիքները առկա են Երևանում, Վանաձորում և Արտաշատում
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ /դպրոցական մակարդակի/,
- Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel:1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- Բարեվարքություն (integrity), ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Սովորելու ցանկություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կխնդրենք ներբեռնեն ռեզյումեն/CV-ն ստորև
- CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
- Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
- Հայերենով գրված նամակը/ռեզյումեն պետք է լինի հայատառ
- Ռեզյումեում պետք է ներառված լինի ինֆորմացիա նախկին աշխատատեղի մասին՝ հաստիք, ժամանակահատված, հիմնարկության անվանում
- Կրթության մասին ինֆորմացիան պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճանը /բակալավր, մագիստրոս, թեկնածու/
- Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։