
Վաճառքի մասնագետ
AAB Construction
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
31.03.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
AAB Construction ընկերության Վաճառքի թիմին միանալու համար փնտրում ենք Վաճառքի մասնագետների, ովքեր խթանելու են ընկերության վաճառքի ծավալների մեծացմանը և նոր գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
Պարտականություններ
- Ծանոթանալ ընկերության գործունեությանն ու արտադրական պրոդուկտներին,
- Ուսումնասիրել շուկան և գտնել համագործակցության երկարաժամկետ հնարավորություններ,
- Կատարել վաճառքի ճիշտ պլանավորում և ապրանքների ժամանակին իրացում,
- Ստեղծել գործընկերային կայուն հարաբերություններ,
- Ուսումնասիրել ճինարարական նոր նախագծերի առկայությունները և մրցակցային առավելությունները,
- Ճիշտ գործընկերային հարաբերությունների հաստատումով կանխել դեբիտորների կուտակումը,
- Կազմակերպել և ապահովել պարտքերի ժամանակին փոխանցման գործընթացները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն Տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում,
- Վաճառքի մասնագետի աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի,
- Բանակցային և ակտիվ վաճառքներ իրականացնելու հմտություններ,
- CRM համակարգով աշխատելու փորձ,
- MS Office փաթեթի լավ իմացություն,
- Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն ՀՀ տարածքում,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն:
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական/CV նշված էլ․ հասցեյին, վերնագիր դաշտում նշելով “Վաճառքի մասնագետ” անվանումը:
Հաստիքի առանձնահատկություններից ելնելով դիտարկվելու են արական սեռի ներկայացուցիչները: Դիմելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել, որ սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է: