Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B Sales Specialist

BSCOSMO

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 12.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր ունեն իրենց աշխատանքի միջոցով նոր արժեքներ ստեղծելու, ռուսական սեգմենտում մեր գործընկերների ցանկն ընդլայնելու, ընկերության կողմից իրականացվող պրոյեկտների ճանաչելիությունը բարձրացնելու ցանկություն և կարողություն:

Պարտականություններ

  • Հեռահաղորդակցության միջոցներով կապ հաստատել հեռանկարային գործընկերների հետ՝ ներկայացնել կազմակերպության պրոդուկտները և ծառայությունները, բանակցել հնարավոր համագործակցության վերաբերյալ (ամսական՝ առնվազն 10-20 նոր գործընկերների ներգրավում),
  • Երկարաժամկետ գործնական հարաբերություններ ստեղծել և պահպանել համագործակցող և ներգրավվող գործընկերների հետ,
  • Տիրապետել կազմակերպության պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությանը,
  • Հետևել գործընկերների տեղեկացվածությանը կազմակերպության ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ և տեղեկացնել տեղի ունեցող փոփոխությունների մասին.

Պահանջներ

  • Ռուսերեն (անգլերեն) և հայերեն լեզուների գերազանց իմացություն
  • Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն
  • Ազնվություն, պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է
  • Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ խոսք, բարեհամբույր շփման ունակություն
  • Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու կարողություն
  • Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր․ երկուշաբթի-շաբաթ, 10:00-19:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում