Վաճառքի բաժնի ասիստենտ
Sovrano LLC
Նկարագրություն
Սովռանո ընկերությունը փնտրում է վաճառքի բաժնի ասիստենտ:
Պարտականություններ
- Վաճառքի բաժնի ամենօրյա փաստաթղթաշրջանառության կազմակերպում և աջակցում, այդ թվում ՝ զեկուցագրեր, կարգադրություններ, պահանջագրեր, ինչպես նաև ծառայողական այլ գրություններ
- Շուկայի զարգացման պատասխանատուների ամենօրյա երթուղիների կազմում,
- Հեռախոսազանգերի միջոցով մարզային աշխատակիցների հետ կապի հաստատում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Վաճառակետերից ստացվող զանգերի բարեկիրթ սպասարկում
- 1C ծրագրով անհրաժեշտ վերլուծությունների, հաշվետվությունների կազմում ըստ Վաճառքի և Գլխավոր տնօրենի պահանջի
- Ընթացիկ այլ կազմակերպչական աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, 1C),
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտարկվի որպես առավելություն
- Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ճկունություն և թիմին արագ ինտեգրվելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և գաղտնապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
Առավելություններ
-
Բժշկական ապահովագրություն
-
Անվճար թեյ և սուրճ, Արտ Լանչ ճաշարանից օգտվելու զեղչի քարտ
-
Հմտությունները կատարելագործելու հնարավորություն
-
Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
-
Անվճար ավտոկայանատեղի
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: