
Տնտեսական ապրանքների և խոհանոցային պարագաների ղեկավար
Eldorado Armenia
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
13.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ և փորձառու տնտեսական ապրանքների և խոհանոցային պարագաների մենեջերի։
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ք․ Երևան Գ․ Նժդե 23/5։
Պարտականություններ
- Ուսումնասիրել ապրանքատեսականու մասով պահանջարկը և ձևավորել պատվերների հայտեր։
- Ձեռքբերել պայմանավորվածություններ տեղի և արտերկրի մատակարարների հետ։
- Իրականացնել ապրանքախմբի մասով շուկայի մոնիթորինգ՝ ներառյալ մրցակիցների գնային քաղաքականությունը, ցուցաբերվող մոտեցումները և այլն։
- Ձեռնարկել միջոցառումներ տնտեսական ապրանքների և խոհանոցային պարագաների ընդլայնման համար։
- Ապահովել վաճառքի գործառույթները համաձայն Ընկերությունում սահմնաված կարգի և ստանդարտների։
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ։
Պահանջներ
- 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ տնտեսկան ապրանքների/խոհանոցային պարագաների վաճառքի մասով։
- Բարձրագույն կրթություն:
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
- MS փաթեթի լավ իմացություն:
- 1С ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:
- Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ:
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: