Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնտեսական ապրանքներ առաքող վարորդ-առաքիչ (B, C կարգ)

C and F Co LLC

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 01.09.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հաճախորդների թվի ավելացման հետ կապված C&F-ի առաքման թիմը կարիք ունի նոր վարորդ-առաքիչների:

Պարտականություններ

  • Պահեստից ապրանքի ստացում
  • Ապրանքների ապահով առաքում նախատեսված վաճառակետեր

Պահանջներ

  • B,C վարորդական վկայականի առկայություն 3+տարվա
  • Տարիքը՝ 21-40
  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն
  • Պատասխանատվություն և աշխատասիրություն

Հավելյալ նշումներ

Մեքենան տրամադրում է ընկերությունը (Mitsubishi Fuso)

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

Հասցե՝ Շարուր 43

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում