Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

Sovrano LLC

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 29.09.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Լավագույն հնարավորությունը՝ միանալու մեր Թիմին։

Պարտականություններ

  • Տնօրինության գրասենյակի ամենօրյա ադմինիստրատիվ աշխատանքների կատարում
  • Գլխավոր տնօրենին ուղղված ամենօրյա փաստաթղթաշրջանառության կազմակերպում և աջակցում
  • Գործընկերների հետ նամակագրության հաստատում և վարում
  • Հանդիպումների և ժողովների կազմակերպում
  • Այցելուների դիմավորում, ընդունում, անհրաժեշտության դեպքում նաև հյուրասիրության կազմակերպում
  • Տարաբնույթ նյութերի թարգմանություն հայերենից անգլերեն կամ ռուսերեն և հակառակը
  • Գործուղումներին աջակցություն՝ հյուրանոցների, տոմսերի ամրագրում
  • Ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ
  • Գլխավոր տնօրենի կողմից հանձնարարված այլ ադմինիստրատիվ աշխատանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ /MS Word, Excel, Outlook,
  • Պարտաճանաչ և կարգապահ վերաբերմունք աշխատանքին

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` 5-օրյա աշխատանքային շաբաթ

Առավելություններ

  • Անվճար թեյ և սուրճ, Արտ Լանչ ճաշարանից օգտվելու զեղչի քարտ

  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն

  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն

  • Անվճար ավտոկայանատեղի

Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում