
Տարադրամի փոխանակման կետի աշխատակից
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
21.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Նկարագրություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն «Կենտրոն» մասնաճյուղում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում,
- Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
- Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Վաճառքի հմտություններ,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: