Սուպերմարկետի հաշվապահ
Վ․Ա․Ս․ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Վ.Ա.Ս. Գրուպ» ՍՊ ընկերությունը փնտրում է աշխատանքային համապատասխան փորձ ունեցող հաշվապահի` իր` Կենտրոն համայնքի Խորենացի 6 հասցեում գտնվող սուպերմարկետում հաշվապահական գործառույթներ կատարելու նպատակով:
Պարտականություններ
- Ստացված հաշվարկային փաստաթղթերի, վերադարձերի ձևակերպում հաշվապահական ծրագրերում
- Հաշվարկային փաստաթղթերի, այդ թվում`մանրածախ վաճառքի, ինչպես նաև մատուցված ծառայությունների համար հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
- Արտադրական պրոցեսների հաշվառման իրականացում
- Բանկային փոխանցումների կատարում, վճարման հանձնարարագրերի ձևակերպում
- Վերոնշյալ աշխատանքային պարտականությունների և մանրածախ առևտրի գործառույթների կատարման հետ կապված անհրաժեշտ և դրանց հետ առնչվող այլ գործառույթների իրականացում
- Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- ՀԾ-հաշվապահ ծրագրի գերազանց տիրապետում
- 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Microsoft Excel ծրագրի լավ իմացություն, մեծ տվյալների հետ աշխատանքային փորձ
- Թիմային աշխատանքին միտված անձնական հմտություններ
Հավելյալ նշումներ
Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն: Ոլորտային աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքը 6-օրյա է, շաբաթ օրը կեսօրյա աշխատանքային գրաֆիկով:
Առաջարկվող աշխատանքով հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլեկտրոնային հասցեին՝ subject դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «Սուպերմարկետի հաշվապահ»։
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: