Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասարկող - Գանձապահ

«Թել-Սել» ՓԲԸ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 16.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Telcell ընկերությունը հրավիրում է իր` էներգիայով լի և ստեղծարար թիմին միանալու աշխույժ սպասարկող-գանձապահների՝ Ընկերության Աբովյանի և Երևանի սպասարկման կետերում հաճախորդների սպասարկում իրականացնելու,Telcell օգտատերերին օգնելու պրոդուկտներն ավելի արագ և հարմարավետ կերպով կիրառել։

Պարտականություններ

  • Իրականացնել վճարումների ընդունում՝ կանխիկ դրամի միջոցով,
  • Մուտքագրել վճարումների, հաճախորդների, այլ գործարքների տվյալները․ այստեղ կարևոր է ՀԾ իմացությունը՝ տվյալների պահպանման, գործարքի իրականացման և անդորրագրերի ճշտությունն ապահովելու համար,
  • Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն հաճախորդներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները, հետևաբար և ստեղծել դրական կապ հաճախորդի հետ,
  • Վարել դրամարկղային գրքեր, կատարել գրանցումներ, կազմել կանխիկ դրամի մուտքի և ելքի փաստաթղթերը,
  • Կատարել աշխատանքից բխող այլ գործառնություններ։

Պահանջներ

  • Կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ այլ համապատասխան ոլորտներում,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը,
  • MS Office փաթեթի իմացություն, ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն /մենք ապահովում ենք վերապատրաստում նախքան աշխատանքի անցնելը/,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, կոնֆլիկտային իրավիճակներին սթափ արձագանքելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ "Սպասարկող-գանձապահ"

Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։

Աշխատանքային գրաֆիկը՝ օրընդմեջ, 10։00-ից 21։30։

Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում