Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Վերջնաժամկետ` 15.06.2022
Քաղաք` Ստեփանակերտ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, լուծումների վրա կենտրոնացած, ստեղծագործ, ակտիվ, լավ հաղորդակցվող մասնագետ ես, ապա Արցախում ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Երեխայի և ընտանիքի կենտրոնի սոցիալական աշխատողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Դեպքի կառավարում (60%)

  • Բացահայտել Արցախի ռիսկային իրավիճակում հայտնված բնակիչներին՝ առաջնահերթություն տալով երեխաներին և նրանց ընտանիքներին։
  • Իրականացնել համալիր գնահատում։
  • Մշակել յուրաքանչյուր ընտանիքի զարգացման պլան, հետևողական լինել դրա իրականացմանը, ապահովել որակյալ ծառայությունների մատուցում։
  • Ստեղծել և պահպանել աջակցային ցանց՝ ի պատասխան ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքների զարգացման պլանների։

Կրթություն և իրազեկում (30%)

  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ Արցախում տարածում ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։
  • Նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու նպատակով։
  • Նպաստել կամավորական խմբերի ձևավորմանը և ուղղորդել նրանց՝ իրականացնելու համայնքում սոցիալական նշանակության ծրագրեր։
  • Կազմավորել խմբեր և իրականացնել հանդիպումներ խմբին հուզող հիմնախնդիրների շուրջ։
  • Իրազեկել Արցախի Երեխայի և ընտանիքի կենտրոնի գործունեության մասին Ստեփանակերտում և այլ հարակից բնակավայրերում։

Համագործակցություն (10%)

  • Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, հիմնադրամի տարբեր բաժինների հետ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
  • Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ Արցախի այլ կազմակերպությունների հետ։

ՔՈ ԹԻՄԸ

Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի համակարգողի անմիջական ղեկավարությամբ և մատուցելու ես սոցիալական աշխատանքի ծառայություններ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Արցախի սոցիալալական պաշտպանության համակարգին, պետական քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, քանի որ ունես սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն և ավելի քանի մեկ տարվա փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում:
  • Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
  • Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)

  • Մատուցել սոցիալական աշխատանքի որակյալ ծառայություններ, քանի որ ունես ավելի քան մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։
  • Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,։
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին։
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
  • Բաց նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ:
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես:
  • Մրցակցային աշխատավարձ:
  • Առողջության ապահովագրություն:
  • Լրացուցիչ վճարվող ազատ ժամեր:
  • Մասնագիտական աճի հնարավորություններ:
  • Տարեվերջյան կատարողականի բոնուս:
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր:

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ․ հունիսի 15-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում