Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու / Պրեսելլեր

Aregi LLC

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 11.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արեգին ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուի/պրեսելլերի, ով պատասխանատու կլինի ընկերության արտադրանքի վաճառքի խթանմանը և ընդլայմանը

Պարտականություններ

  • Ընկերության արտադրանքի մեծածախ եւ մանրածախ վաճառքների կազմակերպում
  • Նոր հաճախորդների ներգրավվածության ապահովում
  • Ընկերության շահերից ելնելով կոմերցիոն բանակցությունների վարում
  • Պոտենցյալ հաճախորդների հետ աշխատանքի պայմանների համաձայնեցում, պայմանագրերի ձեւակերպում ու կնքում,
  • Պարբերաբար վաճառակետեր այցելությունների իրականացում
  • Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության և դասավորվածության ապահովման գործընթացի իրականացում
  • Ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված ակցիաների իրականացում
  • Պատվերների ընդունում և ձևակերպում
  • Շուկայի և մրցակցային ընկերությունների ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում
  • Վաճառքի ծավալների ավելացման նպաստում
  • Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում
  • Հաճախորդների բազայի վարում և թարմացում
  • Ընկերության արտադրանքի պատշաճ ներկայացվածության ապահովում վաճառակետերում
  • Սպառողների կողմից արտադրանքի նկատմամբ բողոքների, պահանջների եւ բավարարվածության աստիճանի ուսումնասիրություն,
  • Իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացման ապահովելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում
  • Վաճառքների վրա ազդող գործոնների, վաճառքների աճի ու նվազման պատճառների ուսումնասիրություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մանրամեծածախ առևտրի ոլորտում
  • Սեփական մեքենայի առկայություն
  • Համակարգչային գիտելիքների իմացություն
  • Վաճառքի հմտություններ
  • Պատասխանատվության զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում