Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի ուսումնասիրության մասնագետ (Աուդիտոր)

ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ

Ոլորտ: Վաճառք, Առևտուր

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 09.06.2022

Աշխատանքային փորձ: Սկսնակ

Նկարագրություն

Վաճառակետերում կազմակերպության արտադրանքի ներկայացման, վաճառքի գների և գովազդային նյութերի օգտագործման ուսումնասիրում և գնահատում

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
  • Վաճառքի կետերում տեսականու ամբողջության գնահատում,
  • Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման գնահատում,
  • Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետության գնահատում,
  • Մրցակիցների և նրանց նախաձեռնությունների մասին ժամանակին տեղեկացում,
  • Մրցակիցների շուկայական գների մուտքագրում,
  • Պահանջվող տեղեկատվության մուտքագրում ծրագրային համակարգ
  • Հետևել սեփական արտաքին տեսքին․ լինել կոկիկ հագնված՝ համաձայն Կազմակերպության աշխատակիցների համար սահմանված կարգին,
  • Հետևել մեքենայի արտաքին և ներքին մաքրությանը, տեխնիկական սարքինությանը,
  • Պահպանել ընկերության ներքին կանոնները:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Անձնական մեքենայի առկայություն
  • Վարորդական վկայական
  • Մարքեթինգի և վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Հավելյալ նշումներ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Աշխատանքային ժամերն են՝ Երկուշաբթի-Ուրբաթ, ժամը 09։00-18։00

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ․ հասցեը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: