Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացում

Դեֆանս Հաուզինգ Ինվեստ

Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 02.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն հրավիրում է համագործակցության շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականցնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Պարտականություններ

  • Իրականացնել որակի տեխնիկական հսկողություն շին-մոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում
  • պարզել իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին
  • պարբերաբար ստուգել բոլոր կատարված շին-մոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, կազմել համապատասխան ակտեր
  • շինարարության ընթացքում ապահովել գեոդեզիական սպասարկում և չափագրություններ
  • ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը

Պահանջներ

  • նշված աշխատանքների իրականացման համապատասխան որակավորում
  • պատասխանատվության բարձր զգացում
  • սահմանված աշխատանքային ժամկետները պահպանելու կարողություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել նշված էլ. փոստի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում