
Ռեստորանի մենեջեր
Bari Cafe & Restaurant
Ոլորտ`
Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
01.03.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
«Բարի» սրճարան-ռեստորանն աշխատանքի է հրավիրում առաջնորդի հատկանիշներով օժտված մենեջերի:
Ձեր առաքելությունն է
- Ապահովել Ընկերության ֆինանսական, կադրային և կոմերցիոն կառավարումը:
- Երաշխավորելով հաճախորդների սպասարկման որակը՝ օպտիմալացնելով Ընկերության զարգացումն ու շահութաբերությունը:
- Թիմում ստեղծել միևնույն նպատակին նվիրվելու ձգտում՝ բոլորին ներգրավելով մասնագիտական աճի և զարգացման նախագծերում։
- «Վարակել» թիմակիցներին միասնականության ոգով և հաճախորդամետությամբ:
- Ապահովել Ընկերության բնականոն աշխատանքը՝ սրահի կարգավորում, սեղանների ամրագրում, անձնակազմի հերթափոխի և տնտեսական հագեցվածության ապահովում, հաշվետվություններ, ինկասացիա:
Պրոֆիլի նկարագրություն
- Առնվազն 3 տարվա փորձ նույն պաշտոնում կամ HoReCa ոլորտում:
- Բարձրագույն կրթություն:
- Iiko ծրագրի իմացություն:
- Անգլերենի կամ ռուսերենի գերազանց իմացություն:
- Ինքնազարգացման ձգտում և նախաձեռնողականություն:
- Թիմային կայուն ոգի և ժամանակի կառավարման հմտություններ:
Ձեզ առաջարկվում է
- Ժամանակակից, բարձր չափանիշներով հագեցած աշխատանքային պայմաններ:
- Մրցունակ աշխատավարձ՝ հիմնված Ձեր ունեցած փորձի և գիտելիքների վրա:
- Բոնուսային ճկուն համակարգ՝ առաջադրանքների կատարողականով պայմանավորված:
- Մասնագիտական դինամիկ աճ: Արտասահմանյան փորձի ուսումնասիրում հեղինակային առցանց վճարովի հարթակներում:
- Տարեկան փորձի փոխանակում հրավիրված մասնագետների հետ:
- Մասնագիտական պարբերականների հասանելիություն։