Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ռեստորանի մենեջեր

FYM Management

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 22.10.2022
Քաղաք` Ծաղկաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Ծաղկաձորում գտնվող Craftsmen’s House բարձրակարգ ռեստորանին անհրաժեշտ է կազմակերպչական գերազանց հմտություններով մենեջեր:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կազմակերպել ռեստորանի բնականոն գործունեությունը
  • Համակարգել և վերահսկել սրահի աշխատակազմի աշխատանքը
  • Հետևել աշխատողների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը
  • Կազմակերպել և հետևել նոր աշխատակիցների թիմում ադապտացման և ներգրավման գործընթացին
  • Կազմակերպել և իրականացնել աշխատակազմի վերապատրաստում ըստ անհրաժեշտության
  • Ապահովել ռեստորանի հյուրերի սպասարկման բարձր որակը, ներկայացնել առաջարկներ սպասարկման որակի բարելավման վերաբերյալ
  • Ապահովել նպաստավոր աշխատանքային միջավայրի ստեղծումը և պահպանումը

Պահանջվող հմտություններ՝

  • Նվազագույնը 1 տարվա մենեջերի աշխատանքային փորձ ռեստորանային ոլորտում
  • Նվազագույնը 1 օտար լեզվի գերազանց իմացություն
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն
  • Կազմակերպման և վերահսկման կարողություն

Պայմաններ՝

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օր հերթափոխային (09:00-17:00,17:00-24:00)
  • Աշխատավարձ՝ մրցակցային

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում