
Քիմիկ Մանրէաբան
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
12.10.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Նկարագրություն
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր Ընկերությանն անհրաժեշտ է սննդի արտադրության ոլորտում փորձ ունեցող քիմիկ-մանրէաբան: Աշխատանքը հերթափոխային է:
Պարտականություններ
- Լաբորատոր սարքավորումների անվտանգ շահագործում,
- Նմուշների պատրաստում, անալիտիկ (վերլուծական) լաբորատոր աշխատանքների իրականացում,
- Լաբորատոր փորձարկումների իրականացում,
- Տեխնոլոգիական հաշվարկների իրականացում տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան,
- Արտադրանքի, հումք-նյութերի մանրէաբանական ստուգումների և փորձաքննությունների իրականացում, սանիտարահիգիենիկ պայմանների վերահսկում,
- Պատրաստի արտադրանքի, հումք-նյութերի մուտքային հսկողության սահմանում և իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կենսաբանության կամ քիմիայի ոլորտում,
- Համակարգչային հիմնական ծրագրերի տիրապետում,
- Ռուսերեն լեզվի իմացություն,
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Որակի ապահովման և սննդի անվտանգության միջազգային ստանդարտների իմացությունը, ընթացակարգեր և հաշվետվություններ պատրաստելու ընդունակությունը կդիտվեն որպես լուրջ առավելություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: